«Հայկական Ժամանակ». Հ1–ը գրաքննել է ԱԺ ելույթները
Հայկական Մամուլ
Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել և կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ Աժ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները և կառավարության հետ հարց ու պատասխանները: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հայտարարություններից եթեր չի հեռարձակվել Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի և Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը:
Սա այն դեպքում, երբ ՀՀ «Աժ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 4-րղ կետը սահմանում է. «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և կառավարության անդամները... պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է... հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով