«168 Ժամ». ՀՀԿ–ն առաջարկել է, ԲՀԿ–ն առաջադրել է
Հայկական Մամուլ
Պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե Գյումրիում ընտրված քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն, ի վերջո, ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի քաղաքապետն է, Աժ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Սամվել Բալասանյանը ԲՀԿ խորհրդի անդամ է, ԲՀԿ ղեկավար կազմի անդամ է: ԲՀԿ-ն մեզ համար օտար կուսակցություն չէ, թշնամի և հակառակորդ կուսակցություն չէ: Սամվել Բալասանյանին առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ առաջադրել է ԲՀԿ ղեկավար մարմինը: Այսինքն՝ հայոց լեզուն հարուստ է՝ մենք առաջարկել ենք, իրենք առաջադրել են»:
Թերթը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել՝ առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին