«Թովմասյան» հիմնադրամ․ քննարկում «Հայ մշակույթի ապագան. մշակույթի պետական կարգավորումը» թեմայով
ՏեսանյութերՀայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել են մի խումբ մտավորականներ: Նրանք հայտարարել են, որ վճռական են կանգնել երկրի ու պետության կողքին։ Քննարկումը կազմակերպել էին «Թովմասյան» հիմնադրամն ու «Հայ մտավորականների, մշակույթի գործիչների համազգային խորհուրդը»։ «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործին։ «Իմ կարծիքով, մեր երկրի ապագան կախված է հենց մեզնից, որի կարևոր բաղկացուցիչն է մշակույթը։ Ինչպիսի մշակույթ ունենանք, ինչպես վերաբերվենք մեր մշակույթի գործիչներին, այդպիսին էլ կլինի մեր երկիրը»: