Բիգ-Բենն անվանափոխվել է «Ելիզավետայի աշտարակ»
Աշխարհ
Բիգ-Բեն-ը պաշտոնապես անվանափոխվել է որպես « Ելիզավետայի աշտարակ»՝ ի պատիվ Ելիզավետա 2-րդ թագուհու կառավարման 60–ամյակին: Այս մասին հայտնում է Press Association-ը:
Չորեքշաբթի օրը ուժի մեջ մտավ Բրիտանական խարհրդարանի համայնքների պալատների որոշումը, ըստ որի տեսարժան վայրը վերանվանվեց՝ Ելիզավետայի աշտարակ։
Անվանափոխության մասին որոշումը կայացրել էին դեռ հունիսին, երբ նախաձեռնությանը կողմ էին քվեարկել 331 պատգամավոր, այդ թվում՝ նաև վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
Այս ձևով Մեծ Բրիտանիան իր վերաբերմունքն է արտահայտել ի պատիվ թագուհու արժանիքների՝ նրա 60-ամյա կառավարման առթիվ:
Բիգ-Բենը բացվել է Լոնդոնում 1859 թվականի մայիսին: Աշտարակն անվանել էին Բիգ-Բեն նրա մեջ տեղադրված զանգերից մեկի և մեծ ժամացույցի պատճառով: Գրում է gazeta.ru-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ