«Առավոտ». Դատապարտյալների հիվանդանոցը վաճառել են
Հայկական Մամուլ
«Արդեն մի քանի օր է, ինչ խոսվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վաճառելու մասին: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցերի պատասխանը գտնելու համար խորհուրդ տվեց ծանոթանալ կառավարության այս տարվա 831/Ն որոշմանը: Ըստ այդ որոշման՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած՝ Երևանի Արշակունյաց-2 հասցեում գտնվող 6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը գնահատվել են ոչ պակաս, քան 5,600,000.0 հազար դրամ: Գնորդը, պարզվեց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան-76 հասցեում գտնվող «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն է»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ