Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացվել է հնարավոր հարձակման մասին
Աշխարհ
Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կովկասի 7 երկրներ զգուշացվել են հնարավոր հակաամերիկյան ցույցերի մասին, որոնք կարող են հետևել Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակմանը. վերջինիս հետևանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ դեսպանը և երեք ամերիկացիներ. գրում է Huffington Post-ը։
Հայաստանի, Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի և Զամբիայի դեսպանատները Եգիպտոսի դեսպանատան հետ միասին ստացել են նախազգուշացումներ չորեքշաբթի օրը և խորհուրդ տվել ամերիկացիներին աչալուրջ լինել։
Դեսպանատների կայքերում հրապարակված նախազգուշացումներում որևէ ճշգրիտ սպառնալիքի մասին չի խոսվում, բայց նշվում է, որ ցույցերը կարող են կատաղի բնույթ կրել։
Թվում է, թե բողոքի ցույցերը Կահիրեում և հարձակումը Բենգազիում համացանցում տեղադրված հակամահմեդական ֆիլմի արձագանքն են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ