Կահիրեում ցուցարարները երկրորդ անգամ անընդմեջ գրոհել են ամերիկյան դեսպանատան վրա (տեսանյութ)
Աշխարհ
Ցուցարարները, որոնք բողոքում են հակաիսլամական ֆիլմի դեմ, ձեռնարկել են ևս մեկ հարձակում Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Տեղի ոստիկանությանը հաջողվել է ցրել ցուցարարներին. տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը:
Ոստիկանության աշխատակիցները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ և կիրառել արցունքաբեր գազ, որպեսզի հետ մղեն գրոհայիններին, որոնք ամերիկյան դեսպանատան շենքի ուղղությամբ քարեր են նետել և փորձել են անցնել ցանկապատից ներս:
Անկարգությունների արդյունքում վառվել է մեկ ավտոբուս, ավելի քան տաս մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Առաջին ցույցը ԱՄՆ-ի դեսպանատան առաջ Կահիրեում ցուցարարներն անցկացրել են երեքշաբթի՝ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ինտերնետում հայտնվելուց անմիջապես հետո: Ֆիլմում, ըստ իսլամականների, վարկաբեկվում է Մուհամմեդ մարգարեն:
Ցույցի մասնակիցները շրջափակել են դեսպանատունը, բարձրացրել են հակաամերիկյան լոզունգներով պաստառներ և դեսպանատան առջև վառել ԱՄՆ-ի դրոշը:
Հիշեցնենք, որ Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատունը ենթարկվել էր հարձակման, Բենգազիում տեղի ունեցած դեպքի արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպանը և երեք այլ աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ