Հոգևորական սարկավագին զրկել են եկեղեցական սանից
Աշխարհ
Սարկավագ Սերգեյ Բարանովին, ով հանդես էր գալիս ի պաշտպանություն Pussy Riot պանկ խմբի՝ զրկել են հոգևորականի աստիճանից։ Այդ մասին որոշում է կայացրել Տամբովի եկեղեցական թեմի դատարանը։ Այն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ կհաստատվի պատրիարք Կիրիլի կողմից։ Ինչպես պարզաբանվեց դատարանում, Բարանովին եկեղեցուց վտարելու մասին խոսք չի գնում։
Այն բանից հետո, երբ այս տարվա օգոստոսին Pussy Riot պանկ խմբի անդամներին մեղադրանք ներկայացվեց, այսպես կոչված, «պանկ» աղոթքի արարողության կատարման համար, Բարանովը հրապարակեց մի բաց նամակ, որի մեջ հայտարարեց, որ խզում է իր հարաբերությունները ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, որի ղեկավարությունը նրա պնդմամբ հետապնդում էր խմբի անդամներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ