Լիբիայի Ազգային խորհուրդը նոր վարչապետ է ընտրել
Աշխարհ
Լիբիայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մուստաֆա Աբու Շահուրը երկրի Ազգային խորհրդի կողմից ընտրվել է նոր վարչապետ։
Նրա օգտին է քվեարկել 96 պատգամավոր, ինչը 2 անգամ ավել է, քան իր հակառակորդ Մահմուդ Ջիբրիլիի օգտին քվեարկածների թիվը. Վերջինս նախկինում գլխավորում էր Մուամար Կադաֆֆիի դեմ պայքարի ընթացքում անցումային ազգային խորհրդի կողմից ձևավորված կառավարությունը։
Աբու Շահուրը, որը, ըստ ուսումնասիրողների, հարում է չափավոր իսլամիստներին, կգլխավորի անցումային կառավարությունը մեկուկես տարվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ