Մեթյու Բրայզա. Քլինթոնը շահագրգռված է օգնություն ցույց տալու Հայաստանին և Ադրբեջանին
Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարծում է, որ անկախ ամեն ինչից ՝ բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է շարունակվի. գրում է Regnum-ը։ 1news.az-ին տված հարցազրույցում Բրայզան ասել է, որ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ պետք է անեն կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար։
«Տիկին Քլինթոնի հետ զրույցներից ելնելով՝ կարող եմ ասել, որ նա շահագրգռված է բանակցային գործընթացում կողմերին օգնություն ցույց տալու մեջ։ Նա եռանդուն կերպով զբաղվում է այդ հարցով, ինչը շատ կարևոր է։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ համանախագահները միայն կարող են նպաստել բանակցությունների անցկացմանը, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն կողմերը, որոնք պետք է ինքնուրույն գտնեն դիրքորոշումների մոտեցման կետերը։ Հույսով եմ, որ ամեն դեպքում կողմերը կշարունակեն բանակցությունները։ Կոնֆլիկտի դիվանագիտական կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև դրված է սեղանի վրա։ Համանախագահների և նախագահների միջև կնքված համաձայնությունները խնդրի կարգավորման իրական տարբերակ են»։
Բրայզան նաև ավելացրել է. «Խաղաղ գործընթացի այլընտրանք չկա, և կողմերը պետք է ջանքեր չխնայեն այն շարունակելու համար։ Ինչքանով ես եմ տեղյակ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հակված չեն ռազմական ճանապարհով խնդրի կարգավորմանը։ Նրանք ևս խոսում են խնդրի խաղաղ կարգավորման մասին»։
Բրայզան միևնույն ժամանակ ասել է, որ Ռամիլ Սաֆարովի գործը, այնուամենայնիվ, կողմերի միջև լարվածություն է ստեղծում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)