Մեքսիկայում ձերբակալվել է թմրաբիզնեսի ամենահայտնի պարագլուխը
Աշխարհ
Մեքսիկայում հատուկ գործողությունների արդյունքում երկրի հյուսիս-արևելքում՝ Տամաուլիպաս նահանգում, ձերբակալվել է թմրաբիզնեսի խոշոր պարագլուխներից մեկը: Ինչպես հայտնել են տեղական լրտվամիջոցները, խոսքը գնում է Խորխե Էդուարդո Կոստիլեի մասին, որն ավելի հայտնի է Կոսս մականունով:
Կոսսի ձեռբակալման համար ժամանակին տեղի ոստիկանությունը նշանակել էր պարգևավճար՝ 30միլիոն պեսո (2,3 միլիոն դոլար):
Այդ կերպ, Կաստիլիան դարձավ 23-րդ խոշոր նարկոբարոնը, որին հաջողվել է ձերբակալել կամ սպանել վերջին վեց տարիների ընթացքում:
Եղած տվայլների համաձայն՝ Կաստիլիայի ձեռբակալումն անցել է առանց դիմադրության և անգամ առանց կրակոցների: ԱՄՆ-ի կառավարությունը նույնպես փորձում էր հայտնաբերել և ձերբակալել Կաստիլիային:
Կաստիլիայի ղեկավարած խմբավորումը համարվում է Մեքսիկայում հանցագործ աշխարհի առաջատարներից մեկը: Այսուհետև այն չի ունենա պարագլուխ, քանի որ սեպտեմբերի սկզբին ձերբակալվել էր մյուս պարագլուխը համարվող Մարիո Կարդենաս Գիլիեն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ