Չեխիայում ցածր տոկոսայնությամբ ալկոհոլից մահացել է 16 մարդ
Աշխարհ
Չեխիայում ավելի քան 16 մարդ մահացել է, իսկ 22-ը հայտնվել է հիվանդանոցում՝ ցածր տոկոսայնությամբ ալկոհոլի օգտագործման պատճառով:
Անօրինական սպիրտային խմիչքը, որը պարունակել է մեթիլային սպիրտ, վաճառվել է հասարակ խանութներում և սուպերմարկետներում, հայտնում է BBC-ն: Խմիչքի գնման և օգտագործման արդյունքում տուժածներից մի քանիսը կուրացել են, մյուսները, ովքեր կենդանի են մնացել, ծար վիճակում հիվանդանոցներում են:
Բոլոր գնված խմիչքները եղել են միևնույն արտադրողինը: Խմիչքի սեփականատերերը արդեն հայտարարել են, որ իրենց ապրանքանշանը կեղծվել է, այդ պատճառով իրենք պատասխանատվություն չեն կրում կատարվածի համար:
Զանգվածային թունավորման մեղավորների որոնումները ոստիկանությունը անցկացնում է տեղի խանութներում, բարերում և ռեստորաններում: Արդեն ձերբակալվել է անօրինական խմիչքի վաճառքի մեջ մեղադրվող առաջին կասկածյալը ՝ 36-ամյա տղամարդը:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ աղբյուրը մեկն է, բայց ես չեմ բացառում, որ նրանք մի քանիսը կարող են լինել»,-լրագրողներին հայտնել է ոստիկանության ղեկավարը:
Վերջին 30 տարում ալկոհոլի թունավորման հետ կապված այս դեպքը Չեխիայում համարվում է ամենալուրջը: Մարդու մահվանը կարող է հանգեցնել 10-ից 30 միլիլիտր մեթիլային սպիրտի չափաբաժինը: Թունավորման առաջին ախտանիշները ի հայտ են գալիս 8-72 ժամվա ընթացքում: Ախտանիշների թվում են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, փորում ծակոցները, ցավերը, տեղեկացնում է newsru.com-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ