Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Դամասկոս
Աշխարհ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրամիին ժամանելու է Դամասկոս։ Երեկոյան սպասվում է հանդիպում Սիրիայի ԱԳ նախարար Վալիմ Մուալեմի հետ, իսկ ուրբաթ օրը նրան կընդունի նախագահ Բաշար ալ Ասադը։
Ալժիրցի դիվանագետ Բրահիմին Սիրիայի հարցով ՄԱԿ ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է ՔոֆիԱնանի հրաժարականից հետո, որին չհաջողվեց կյանքի կոչել Սիրիայում իրավիճակը կարգավորելու իր ծրագիրը։ Բրահիմիի հիմնական առաքելությունը երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից ելք գտնելն է, ինչպես նաև՝ տիրող շարունակական բռնությունների դադարեցումը թե՛ կառավարական զորքերի և թե՛ ընդդիմության կողմից՝ մի կողմ թողնելով նրանց մեջ առկա տարաձայնությունները։
Այդ պաշտոնը զբաղեցնելով՝ Բրահիմին իր առաքելությունն անվանել է «գրեթե անիրագործելի»։
Դամասկոսից հետո սպասվում է նաև նրա պաշտոնական այցը Թեհրան։
Բրահիմին համարվում է առաջնակարգ դիվանագետներից մեկն աշխարհում. նա մասնակցել է բարդկային կոնֆլիկտների հարթման գործընթացներին Լիբանանում, Աֆղանստանում, Իրաքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ