«Հրապարակ». Ծառուկյանին հաջողվեց «ազատել» միայն մեկին
Հայկական Մամուլ
«Երեկ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ Մասիսի քաղաքապետարանի նախկին աշխատակից ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է: Նա ազատ է արձակվել բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ: Մեր տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել էր թմրանյութ պահելու մեղադրանքով: Ինչ վերաբերում է նույն մեղադրանքով կալանավորված՝ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակից, «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, նրա ընկեր Ասատուր Առուստամյանին և ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանին, ապա նրանք շարունակում են կալանավորված մնալ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ