«Հայոց աշխարհ». Հարցը նախևառաջ քաղաքական է
Հայկական Մամուլ
««Մենք հարգալից ենք վերաբերում թե մեր կոալիցիոն դաշնակից կուսակցություններին, թե ընդդիմադիր գործընկեր քաղաքական ուժերի տեսակետներին, սակայն ինքներս ենք որոշում մեր քաղաքական ուղեգիծը։ Համոզված ենք, որ կառավարության հրաժարականի հարցը նախևառաջ քաղաքական է, իսկ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն բարձրագույն քաղաքական ներկայացուցչական մարմնում՝ Ազգային ժողովում և քվեարկության միջոցով։
Մենք ընդունում ենք, որ ընդդիմության բանն ու գործը հենց իշխանության հրաժարականը պահանջելն է, բայց նաև հավատացած ենք, որ առավել ժողովրդավարական է ու բնականոն առաջընթաց զարգացում է ունենում այն երկիրը, որտեղ քաղաքական ընդդիմության քննադատությունը հիմնավորված է, իսկ իշխանությունը իր քայլերը նախանշելիս հաշվի է առնում ընդդիմության առողջ, կառուցողական քննադատությունը»,– մեր թղթակցին ասաց Էդուարդ Շարմազանովը»,– գրում է «Հայոց աշխարհ»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ