«Հրապարակ». Նիկոյանը չի վստահել Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել: Առաջին հերթին նա փոխել է իր թիկնազորի պետին՝ այդ պաշտոնում նշանակելով Անդրանիկ Մարգարյանի թիկնազորի պետ Վիրաբին: Նիկոյանը հավանաբար կասկածել է, որ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետը, որն աշխատել է նաև Տիգրան Թորոսյանի օրոք, հավուր պատշաճի կկազմակերպի իր անձի պաշտպանությունը: ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներից շատերը, որոնք մինչև երեկ երդվում էին Հովիկ Աբրահամյանի անունով, արդեն հասցրել են իրենց հավատարմությունը հայտնել Նիկոյանին»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել