Ցուցարարները գրոհել են Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան վրա
Աշխարհ
Եմենի մայրաքաղաք Սանեում այսօր ցուցարարներն ակցիա են անցկացրել ԱՄՆ-ում նկարահանված և բողոքի մեծ ալիք բարձրացրած հակամահմեդական ֆիլմի կապակցությամբ։ Բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են ամերիկյան դեսպանատուն։
Ֆիլմից հատվածները, որոնք տեղադրվել են YouTube կայքում, արդեն առաջ են բերել ողջ աշխարհի մահմեդականների զայրույթը։
ԱՄՆ դեսպանատան տարածքում այրվել է մի քանի մեքենա։ Ոստիկանությունը նախազգուշական կրակոցներ է արձակել օդ՝ փորձելով կանգնեցնել ամբոխին։ Չնայած ոստիկանության ձեռնարկած քայլերին՝ ցուցարարները ներխուժել են դեսպանատուն։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ մի քանի մարդ վնասվածք է ստացել։ Անվտանգության մարմինները Սանեում կիրառել են արցունքաբեր գազ և այլ միջոցներ, որպեսզի կարողանան իրավիճակը հսկողության տակ վերցնել։
ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք այս ահաբեկչությունները նախապես պլանավորված չեն եղել ահաբեկչական խմբավորումների կողմից. հաղորդում է BBC Russia-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ