ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենն անդրադարձել է Հայաստան կատարած իր այցին (տեսանյութ)
Արտաքին Քաղաքական
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը Euronews-ին տված իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան կատարած իր այցին: Խոսելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի շուրջ ծավալված իրադարձությունների մասին՝ նա լրագրողների հարցմանը պատասխանել է.
«Դա շատ ողբերգական դրվագ է: Թո՛ւյլ տվեք տեղյակ պահել, որ Երևանում ես չեմ հանդիպել ՆԱՏՕ-ի դեմ ուղղված որևէ բողոքի ցույցի: Ես տեսել եմ վրդովված երիտասարդներ, որոնք բողոք էին արտահայտում Ադրբեջանի կողմից Սաֆարովին ներում շնորհելու դեմ: Այդ սարսափելի հանցագործությունը չի կարելի հերոսացնել: Ես խորապես անհանգստացած եմ, որ Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը կսասանի վստահությունը և չի նպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության գործընթացի հաստատմանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում