Եգիպտոսի նախկին վարչապետին դատապարտել են 3 տարվա ազատազրկման
Աշխարհ
Սեպտեմբերի 13-ին Եգիպտոսի գերագույն դատարանը դատապարտեց երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆին ապօրինի հարստացման մեղադրանքով, հաղորդում է AFP-ն: Նախկին պաշտոնյան մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանվել է 1.5 մլն դոլարով:
Մեղադրանքի համար հիմք են ծառայել որոշումները, որոնք նա կայացրել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին: Դատարանը պարզեց, որ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում վարչապետն այդ տարիներին հարստացել է մի քանի մլն դոլարով: Նա ապօրինի յուրացրել է պետության սեփականությունը և վատնել պետական միջոցները:
Նազիֆն իր պաշտոնը լքել էր 2011թվականի հունվարին երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ