Ինչպես է բյուջեի հաշվին Փաշինյանը ամրապնդում իր «հենարանը»
ՎերլուծականԿառավարությունը նախատեսում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածում փոփոխություններ անել, որի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորները պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ փոխհատուցում կստանան։
Եվ սա մի իրավիճակում, երբ երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական աննախադեպ ճգնաժամի մեջ, երբ պետական պարտքը հատել է 9 միլիարդի սահմանները, երբ կառավարությունը վաղը կանգնելու է կենսաթոշակներ և աշխատավարձեր տալու խնդրի առջև, իսկ մի շարք ոլորտների աշխատողների աշխատավարձերը արդեն իսկ կրճատվել են՝ կառավարությունը որոշել է չնեղացնել պատգամավորներին:
Հասկանալի է, թե ինչու: Քանի որ հեղափոխությունից երեք տարի անց Նիկոլ Փաշինյանի հենարանը բնավ էլ պետական ծառայողները չեն, կենսաթոշակառուները, կամ բժիշկներն ու ուսուցիչները չեն, այլ պատգամավորներն են, ովքեր պատրաստակամորեն դակում են կառավարության յուրաքանչյուր որոշում, քվեարկում են Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների օգտին, անգամ եթե դրանք կոպտորեն խախտում են մայր օրենքը: Եվ դա է պատճառը, որ նման իրավիճակում Փաշինյանը չի խնայում բյուջեի գումարները՝ ամրապնդելու իր միակ հենարանը...