Սերգեյ Բեզրուկովը սրտի կաթված է ստացել ներկայացման ժամանակ
Գիտություն և ՄշակույթՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը սրտի կաթված է ստացել հենց բեմում՝ ներկայացման ժամանակ։ Այս մասին պատմել է դերասանի մտերիմ ընկերն ու «Բրիգադա» սերիալի գործընկեր Դմիտրի Դյուժևը՝ «Мой герой» հաղորդաշարի ժամանակ։
«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ։ Նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է և պակասին չի համաձայնում», - ասելէ Դյուժևը:
Ընկերոջ խոսքով՝ դերասանն ապրում է աշխատանքով։ Բեզրուկովն իր աշխատանքին այն աստիճան է տրվում, որ խաղի ընթացքում ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում: Նա այնքան է մտնում իր կերպարների մեջ, որ նույնիսկ «աչքերն են փոխվում»: