Աճուրդի է հանվել Pink Floyd խմբի տունը
Գիտություն և Մշակույթ
2012 թվականի սեպտեմբերի վերջին Լոնդոնում աճուրդի կհանվի ճանաչված ռոք խումբ Pink Floyd-ի տունը, որտեղ նրանք ապրել են 60-ական թվականներին:
Այն ժամանակից, ինչ Սիդ Բարրետը, Ռոդջեր Ուոթերսը և Նիք Մայսոնն այնտեղ ստեղծեցին հանրաճանաչ Pink Floyd ռոք խումբը, եռհարկանի տունը գրեթե չի փոխվել:
Մինչև 2012 թվականը տուն-դղյակը պատկանում էր Մարկ Լեոնարդին՝ երաժշտական քոլեջի նախկին ուսուցչին. գրում է euromag.ru-ն:
Տան մեջ մինչ այսօր կան հարվածային գործիքներ և այլ իրեր, որոնք ոգեշնչել են երաժիշտներին «The Dark Side of the Moon» ալբոմի շապիկը ստեղծելիս:
Վերջերս տված իր հարցազրույցում Նիկ Մեյսոնը խոստովանեց, որ տան այգում թաղված է Ասթոն Մարթինի ավտոմեքենայի դիմամասը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի