Ասադը դեռ երկար կարող է կառավարել. բրիտանացի մասնագետներ
Աշխարհ
Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը դեռ երկար ժամանակ կարող է մնալ կառավարության ղեկին՝ չնայած ներսից և դրսից օր օրի ահագնացող ճնշումներին. այս մասին են վկայում Լոնդոնի Միջազգային ինստիտուտի հետազոտությունները (IISS)։
Հինգշաբթի IISS –ը ներկայացրեց տարեկան հաշվետվություն՝«Ստրատեգիական ուսումնասիրություններ 2012. տարեկան հաշվետվություններ միջազգային հարաբերություններում» (Strategic Survey 2012: The Annual Review of the World Affairs)։
400 էջանոց հաշվետվության մեջ մանրամասնորեն վերլուծվում են տարբեր երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող միջադեպերը։ Սիրիայի դեպքին, որտեղ փաստացի քաղաքացիական պատերազմ է ընթանում, նվիրված է բաժին՝ «Արտաքին միջամտությունը մինչ այժմ քննարկվում է, բայց դեռ շատ հեռու է իրականությունից» վերնագրով։
«Ասադը կարող է ավելի երկար մնալ Սիրիայի ղեկավարի պաշտոնում, քան շատ շատերը եզրակացնում են»,-հայտարարել է IISS-ի ավագ գիտաշխատող Էմիլ Հոկայեմը, որը զբաղվում է Մերձավոր Արևելքում տարծաշրջանային անվտանգության ուսումնասիրության հարցերով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ