Մուհամմեդ Մուրսին դատապարտում է ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները
Աշխարհ
Եգիպտոսի հյուրերին պաշտպանելը իշխանությունների քաղաքական, դիվանագիտական և կրոնական պարտքն է։ Այս մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ԵՄ մշտական ներկայացուցիչ Հերման Վան Ռոմպոյի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Մենք դեմ ենք կրոնին վիրավորանք հասցնող ցանկացած արարքների,- նշել է Եգիպտոսի նախագահը։-Մենք հույս ունենք, որ ԱՄՆ ղեկավարությունը և ԱՄՆ քաղաքացիները լուրջ քայլեր կձեռնարկեն՝ նման արարքներին վերջ տալու համար, քանի որ դա դիտարկվում է որպես հանցագործություն մարդկության և մահմեդականների դեմ»։
«Մենք նաև պնդում ենք, որ դա չի կարող անմեղ մարդկանց սպանության համար որպես արդարություն ծառայել»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ եգիպտական իշխանությունները պատասխանատվություն են կրում այնտեղ աշխատող դիվանագետների համար։
Մուրսին, որը պաշտոնական այցով Բրյուսելում է, արդեն հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ