Ճապոնացիները տապան են կառուցում
Աշխարհ
Ճապոնիայի իշխանությունները սկսել են տապաններ կառուցել, որոնք կտեղափոխվեն երկրի տարբեր մարզեր և կծառայեն որպես փրկարար միջոցներ ցունամիի հարվածի ժամանակ: Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները:
Այդուհանդերձ, նախորդ տարվա երկրաշարժից տուժածների գրեթե 95%-ի մահվան պատճառը դարձել է ցունամին: Նրանք, ովքեր կարողացել էին փրկվել՝ հարվածային ալիքից թաքնվելով շենքերի տանիքներում և այլ բարձր վայրերում, պարզվել է, որ այդ վայրերը կտրված են եղել արտաքին աշխարհից:
Ճապոնիան ծրագրում է ստեղծել փրկվելու համար հավելյալ միջոցներ՝ տապաններ: Հատուկ նավերը՝ ջրամեկուսիչ փակվող տախտակամածով, կարող են տեղավորել 30-50 մարդ: Դրանք կունենան սանհանգույցներ, առաջին օգնության պարագաներ և պահեստավորված սնունդ:
«Տապանները» նախատեսվում է տեղադրել մարզերի դպրոցների, հին տների և այլ կառույցների մոտակայքում: Ստանալով ցունամիի վտանգի մասին զգուշացում՝ մարդիկ կկարողանան պատսպարվել փրկարար նավում և այնտեղ անցկացնել գրեթե մեկ շաբաթ:
Ինչպես սպասվում է, «տապանների» կառուցումը ավարտված կլինի մինչև 2013 թվականի մարտ ամիսը: Մեկ «տապանի» նախնական գինը կազմում է մի քանի միլիոն իեն: Գրում է rus.ruvr.ru-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ