Աշխատանքային խորհրդակցություն բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ դեկտեմբերի 8-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների բնակարանային խնդիրների եւ «Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցերին:
Նախագահ Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարեւոր բաղադրամասերից մեկը, որից մեծապես կախված է վերջինիս արդյունավետ իրականացումը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան