Ալ Քաիդայի ամերիկացի գերին օգնություն է խնդրել Նեթանյահուից
Աշխարհ
Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը համացանցում մի տեսանյութ է տեղադրել, որում ազգությամբ ամերիկացի գերի Ուորրեն Ուայնստայնը դիմում է Իսրայելի ղեկավարությանը, հայտնում է ABC News-ը։
Տեսանյութում 71-ամյա Ուայնստայնը ուղղակիորեն դիմում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին հետևյալ խոսքերով. «Ցավոք, նախագահ Օբաման և ԱՄՆ ղեկավարությունը ցույց տվեցին, որ ես իրենց համար նշանակություն չունեմ։ Այնպես, որ ես՝ որպես հրեա, դիմում եմ ձեզ՝ հրեական կառավարությանը։ Խնդրում եմ Ձեր միջնորդությունը իմ գործում»։
Ո՛չ Պակիստանը, ո՛չ ԱՄՆ-ը պաշտոնապես չեն արձագանքել՝ չնայած նրան, որ ահաբեկիչները խոստացել են շուտով սպանել գերուն, եթե իրենց պահանջները մոտ ժամանակներս չբավարարվեն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ