Լեգենդ դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի մասին
Գիտություն և Մշակույթ
Ասում են, որ Լեոնարդո դա Վինչին «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը կերտելիս մեծ դժվարության է հանդիպել. նա պետք է կերտեր «բարին»՝ Հիսուսի տեսքով և «չարը»՝ Հուդայի: Նկարիչը կիսատ է թողնում կտավը և այն շարունակում է, երբ եկեղեցական երգչախմբում նկատում է մի երիտասարդի, ով համապատասխանում է իր փնտրած Քրիստոսի բնորդի կերպարին:
Երեք տարի նկարիչը շարունակում է փնտրել Հուդայի բնորդին և մի երեկո նրան պատահաբար հանդիպում է մի հարբեցող՝ կեղտոտ, թափթփված և պատառոտված շորերով: Մեծ դժվարությամբ հարբեցողին քարշ են տալիս արհեստանոց, որտեղ Լեոնարդոն, տպավարված նրա չարություն ու դաժանություն արտահայտող դեմքից, կերտում է Հուդայի կերպարը: Երբ նկարիչն ավարտում է պատկերը, աղքատը, ով այդ ընթացքում փոքր-ինչ սթափված է լինում, ասում է, որ իրեն ծանոթ է այդ կտավը:
Պարզվում է, որ տարիներ առաջ, մինչ ամեն ինչ կորցնելը, ինչ-որ նկարիչ նրանից կերտել է Քրիստոսի կերպարը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի