Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման մեջ կասկածվողները ձերբակալվել են
Մերձավոր Արևելք
Սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման հնարավոր կասկածյալներին ձերբակալել են տեղի ոստիկանները։
Ըստ РИА Новости գործակալության տեղեկատվության՝ այս մասին հայտարարել է Վանիս Աշ-Շարիֆը՝ Լիբիայի ներքին գործերի փոխնախարարը։
Փոխնախարարի խոսքերով՝ Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունները հետաքննություն են սկսել, արդյունքում կասկածյալները ձերբակալվել են։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 11-ին միջադեպի արդյունքում սպանվել էին ԱՄՆ դեսպանը և երեք հյուպատոսարանի աշխատակիցներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ