Քլինթոնը դատապարտում է IT տեխնոլոգիաների վաճառքն ավտորիտար ռեժիմներին
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է "BBC"–ն՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել IT տեխնոլոգիաներ արտադրող ընկերություններին, որոնք համակարգիչների և տարբեր համակարգչային ծրագրերի արտադրությամբ են զբաղվում, ավտորիտար երկրներին չվաճառել իրենց արտադրանքը։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է Հոլանդիայում կայացած "Freedom Online" կոնֆերանսի ժամանակ։
«Երբ IT ընկերություններն իրենց արտադրանքը վաճառում են Սիրիայի ու Իրանի լրտես և գաղտնի կազմակերպություններին, մենք չենք կարող չկասկածել, որ դրանք ուղղված են մարդկանց իրավունքների խախտմանը (ինտերնետից օգտվողների)», - ասել է պետքարտուղարը։
Այս տարի որոշ արաբական երկրներում սկսված հակակառավարական ցույցերի ալիքն այդ երկրների իշխանությունների համար ինտերնետի օգտագործման սահմանափակումներ մտցնելու պատճառ դարձավ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)