Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ս/թ սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ՝ մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։
Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1992թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1993թ-ին ավարտել է Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) հանրային առողջապահության դպրոցի «Առողջապահության ֆինանսավորումը զարգացող երկրներում» հատուկ դասընթացը, նույն թվականին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում անցել է վերապատրաստում «Միջկառավարական հարաբերություններ և պետական ֆինանսական կառավարում» թեմայով: Ունի աշխատանքային հարուստ փորձ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը