Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Մի օր էլ կարող է մեկ ուրիշը որոշի՝ իմ մյուս տարածքներն են իրեն պետք․ «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր

Տնտեսություն
«Դոլմաս կծեցին, հարկադիրով են գալու արդեն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը՝ իր ակնհայտ հիասթափությունն արտահայտելով պետական կառույցների նկատմամբ, քանի որ Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը 15 օր ժամանակ է տվել Ավանյանին «Դոլմամա» ռեստորանի տարածքն ազատելու համար։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ժիրայր Ավանյանը նշեց, որ տարիներ շարունակ պայքարել է իր սեփականության համար, բայց այսօր պարզվում է տարածքն իրենը չէ, այն ուզում են վերցնել իրենից և տալ կառուցապատողին․ «Իմ սեփականությունը ոչ ոքի չեմ տալու․․․ դռան առաջ կանգնելու եմ, ասեմ՝ վրայովս պետք է անցնեք, ինձ պետք է ծեծեք, բայց դուրս չեմ գալու: Անհավատալի է, թեև պրոցեսները գնում էին, բայց չէի կարող պատկերացնել, որ ապրում  եմ մի երկրում, որտեղ մեկը կարող է գալ իմ սեփականությունը վերցնել։ Ես երբեք չեմ ցանկացել սա վաճառել և չեմ տալու ոչ ոքի։ Անգամ չեմ հետաքրքրվել, թե որքան փոխհատուցում են ինձ տալու, որովհետև պատմությունն ի սկզբանե անհեթեթություն է։ Իմ սեփականությունն է, ես գումարը տվել, գնել եմ, ո՞նց կարող է մեկը գալ, իմ սեփականությունը վերցնել»,- ասաց նա՝ նշելով, որ տարիներ առաջ իրեն առաջարկվել է փոխհատուցում՝ շենքը լքելու և ռեստորանը այլ տեղում սարքելու համար, սակայն առաջարկը մերժել է, որից հետո Մայրապետյանի ընկերությունը դիմել է դատարան։
 
Հարցին, թե ինչ են պատրաստվում կառուցել «Դոլմամա»-ի տեղում՝ դժվարացավ ասել․ «Տեղյակ չեմ, այս տարածքում ինչ-որ վերցրել են մինչև հիմա, ուրիշ բիզնեսների են տվել վարձակալության։ Դատարանի որոշմամբ՝ այս տարածքը պետք է տրվի ուրիշ սեփականատիրոջ, քանի որ գերակա շահ նշանակում է մի սեփականատիրոջից վերցնել տալ ուրիշ սեփականատիրոջ։ Չի կարելի խլել մարդու ունեցվածքը, եթե այն պետական կարիքների համար չի օգտագործվելու։ Շատ հակասահմանադրական է, որովհետև սեփականությունը չի կարող պատկանել ուրիշ մեկին, քան ինձ։ Եթե պետությունը ուզեր այստեղ օդանավակայան սարքել հասկանալի կլիներ»,- նշեց ռեստորանի սեփականատերը։
 
2018 թվականի իշխանափոխությունից հետո Ժիրայր Ավանյանն իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանին սատարող գրառումներ էր կատարում։ Նա նաև նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Հայաստանում որքան գործի հանրային գերակա շահ կոչված կողոպուտի տեսակը, սեփականության անձեռնմխելիությունը չի հաստատվի որպես գերակա իրավունք։ Ըստ նրա՝ այսպիսի վերաբերմունքով Հայաստանը դրսից ներդրողներ ներգրավել չի կարող․ «Եկել եմ, տեսանք, թե ինչ են անում։ Դեռ չեմ խոսում իմ ներդրումների, ծախսած գումարների, տարիների մասին։ Նրանք միևնույնն է չեն կարող այս ամենը փոխհատուցել, քանի որ դրանք անգին են։ Բավականին ներդրումներ եմ արել, Դիլիջանում նոր տարածք եմ սարքել։ Մի օր էլ կարող է Սամվել Մայրապետյանի պես մեկը որոշի, որ իմ Դիլիջանի կամ մյուս տարածքներն են իրեն պետք»,- ասաց Ավանյանը։ 
 
Նշենք, որ «Դոլմամա» ռեստորանի շենքի շուրջ դատական վեճերը շարունակվում են շուրջ 13 տարի։ Դեռևս 2008 թ.-ին կառավարությունը որոշել է Աբովյան և Պուշկին փողոցների շենքերի տարածքները (այդ թվում ՝ «Դոլմամա» ռեստորանի տարածքը) հանրային գերակա շահ ճանաչել։ Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:
 
Սոնա Հարությունյան
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված