Apple Mac համակարգիչներն ամենախոցելին են հաքերային հարձակման համար․ մասնագետներ
Գիտություն և Մշակույթ
Apple Mac համակարգիչները, որոնք աշխատում են վերջերս ներմուծված M1 չիպով, կարող են հեշտությամբ խոցվել հաքերների կողմից։ Այս եզրակացությանն են հանգել Կոռնելի համալսարանի կիբերանվտանգության հետազոտողները: Apple-ի նոր համակարգիչները ենթակա են կիբերհանցագործների հարձակումների, նույնիսկ եթե JavaScript-ն անջատված է: Խոցելիությունը հաքերներին թույլ է տալիս տեսնել օգտվողի վեբ գործունեությունը`օգտագործելով տվյալների փաթեթների հաջորդականությունը: Այսպես կարելի է ոչ միայն JavaScript-ը շրջանցել, այլ նաև կարող են շրջանցվել գաղտնիության տեխնոլոգիաները, ինչպիսիք են VPN֊ը և TOR֊ը:
Հետազոտողները փորձարկել են Intel Core, AMD Ryzen, Samsung Exynos և Apple M1 պլատֆորմները: Պարզվել է, որ բոլոր պրոցեսորները այս կամ այն կերպ ենթակա են նման հարձակման: Բայց Apple M1-ի և Samsung Exynos-ի չիպերն ամենախոցելին են նման հաքերային հարձակումների համար: Ավելի վաղ Red Canary հետազոտողները հայտնաբերել էին, որ ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր Mac-եր «վարակվել են» Silver Sparrow հաքերային ծրագրերով: Այս վիրուսը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Apple Mac համակարգիչ օգտագործողների համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)