Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Տիգրան Ավինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Տնտեսություն

Մարտի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Այս մասին հայտնում է Տիգրան ավինյանի գրասենյակը։

«Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ուրախ եմ ողջունել բոլորին Եվրասիական զարգացման հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի պորտֆելի համատեղ գնահատման աշխատանքների շրջանակներում։ Մեծապես կարևորում եմ այս միջոցառումը մի շարք առումներով։ Նախևառաջ, սա լրացուցիչ հնարավորություն է գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու և գործնական երկխոսության միջոցով ծրագրերն առավել համակարգված և արդյունավետ կերպով իրականացնելու հիմքեր ձևավորելու համար։

2020 թվականին կորոնավիուսի համավարակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մեր երկիրը տնտեսական անկման շրջափուլ մտավ, և այդ իրողությունները նաև բացասաբար անդրադարձան ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության վրա։

Այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ընդունված արագ հակազդման քաղաքականության շրջանակներում Կառավարությունն ի թիվս այլ միջոցառումների և նպատակների, նաև հասցեագրել է կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության շեշտակի աճի ապահովումը՝ որպես տնտեսական ակտիվության վերականգնման կարևորագույն երաշխիքներից մեկը։

Վստահ եմ՝ զարգացման գործընկերների հետ համատեղ ծրագրային պորտֆելների գնահատման գործընթացի իրականացումը լրացուցիչ երաշխիքներ է ձևավորում ծրագրերի իրականացման արդյունավետության համար՝ որպես երկկողմ հանձնառության դրսևորում։ Սա չափազանց կարևոր է նաև երկրի ֆիսկալ կայունությունն ապահովելու, հանրային ներդրումային նոր նախաձեռնությունների ու ծրագրերի համար պոտենցիալ դաշտ ձևավորելու համար։

Եվրասիական զարգացման հիմնադրամի հետ Հայաստանի ընդհանուր ակտիվ ծրագրային պորտֆելը մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է, հատկացումների մասով միջին կատարողականը՝ մոտ 68 %: Չնայած ծրագրերի ֆինանսական ծավալի ու քանակի առումով գործընկերության պորտֆելը մեծ չէ, սակայն Եվրասիական զարգացման հիմնադրամը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և կարծում եմ, որ դեռ հնարավորություններ կլինեն գործընկերությունն առավել զարգացնելու համար։

Թույլ տվեք շատ չծավալվել, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանանք հատկացնել հենց ծրագրերի շուրջ քննարկումների համար։ Միջոցառման օրակարգը նախատեսում է, որ առաջին փուլով կքննարկենք արդեն իսկ իրականացվող 4 ծրագրերը՝ 3 վարկային և 1 դրամաշնորհային, իսկ երկրորդ փուլով՝ պլանավորված թվով 3 դրամաշնորհային ծրագրերը»:

Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի՝ տեսակապով անցկացվող գնահատման ժամանակ քննարկվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ներկայիս փուլի, Հայաստանում ոռոգման համակարգի արդիականացման, «Մաստարայի» ջրամբարի կառուցման, «Առողջապահության առաջնային ոլորտում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործման» դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերին:

Առանձին քննարկման առարկա են դարձել նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը, ինչպես օրինակ՝ «կանաչ էներգիայի» զարգացումն ու հանրային շենքերում էներգախնայող մեխանիզմների ներդրումը, աշխատանքի էլեկտրոնային բիրժայի ստեղծումը, Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին պատրաստվածության մեծացումը՝ առաջացած սպառնալիքների հայտնաբերման և արձագանքման ուղղությամբ:

Տեսակոնֆերանսի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ արձանագրության և գործողությունների պլանի միջոցով շարունակել աշխատանքները ծրագրերի իրականացման և արդյունավետ կառավարման ուղղությամբ: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել Եվրասիական զարգացման հիմնադրամի ու գործընկեր երկրի միջև համագործակցության ռազմավարության մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Նախատեսվում է պորտֆելի գնահատումը պարբերական դարձնել, որպեսզի ծրագրերի կառավարումը հնարավորինս արդյունավետ դառնա, իսկ ընթացիկ խնդիրներն արագ լուծումներ ստանան»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված