Հայաստանում սպառազինության «ArmHiTec-2021» ցուցահանդեսը հետաձգվել է
Գիտություն և ՄշակույթՀայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումների ներմուծման կապակցությամբ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշում է կայացրել հետաձգել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսի անցկացումը։ Այս մասին տեղեկանում ենք միջոցառման կայքից:
«ArmHiTec-2021» ցուցահանդեսը, որը պետք է կայանար Երևանում մարտի 25-27-ը, կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։