Ադրբեջանական քարոզչության ֆիասկոն. Եվրախորհրդարանն ընդունեց Սաֆարովի վերաբերյալ բանաձևը
Արտաքին Քաղաքական
Եվրախորհրդարանն ընդունեց Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևը։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ Եվրախորհրդարանը բանաձևն ընդունել է ճնշող մեծամասնությամբ։
Զաքարյանի խոսքերով՝ հայկական կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են, ինչն էլ նշանակում է, որ Եվրախորհրդարանն ընդունել է մի բանաձև, որը դատապարտում է Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված Ադրբեջանի գործողությունները։
«Եվրախորհրդարանն իր յուրահատուկ մոտեցումն է ցուցաբերում Ադրբեջանում տեղի ունեցող անընդունելի, անմարդկային և եվրոպական արժեքներին դեմ ուղղված գործողություններին, քննադատելով Ալիևի իշխանությունների կողմից պարբերաբար իրականացվող և անընդունելի քայլերը, գործողությունները, որոնք որևէ կերպ չեն տեղավորրվում Եվրոպական արժեհամակարգի մեջ»,–ասաց Զաքարյանը։
Նա ընդգծել է, որ նախնական տեքստում եղել են մի շարք ոչ հայանպաստ ձևակերպումներ, այդ թվում «գրավյալ տարածքներ» ձևակերպումը, որոնք դուրս են եկել բանաձևից։ Բացի այդ, եղել են մի շարք լրացումներ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում