Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շահագործման հանձնվեց Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի կմ0+000-կմ6+970 հատվածը
Հայաստան
2011թ. դեկտեմբերի 7-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնված Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի կմ0+000-կմ6+970 հատվածը:
Վերանորոգնման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 440.83 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնված ավտոճանապարհի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Տավուշի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի