Սպանություն ԱՄՆ–ի Վիրջինիա նահանգում
ԱՄՆ
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հինգշաբթի ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի համալսարաններից մեկի մերձակայքում զինված անձը կրակահերթ է արձակել տարածքում ծառայություն իրակացնող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է ոստիկանության երկու աշխատակից և մեկ քաղաքացի։
Վիրջինիայի համալսարանի ղեկավարությունը հրահանգել է բոլոր ուսանողներին դուրս չգալ շենքի տարածքից և փակել բոլոր դռները։ Հանցագործը փախել է դեպքի վայրից և ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները։ Ըստ ականատեսների՝ հանցագործը եղել է սպիտակամաշկ և ձեռքին ունեցել է պայուսակ։
2007 թվականին հարավկորեացի ուսանողի կողմից նույն տարածքում արձակած կրակահերթի հետևանքով զոհվել էր 32 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)