«Հայկական Ժամանակ». ՍԴ-ում կսկսվի ՀԱԿ ակտիվիստի դիմումի քննարկումը
Հայկական Մամուլ
Նոյեմբերի 27-ին ՍԴ-ում կսկսվի Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից վեց տարի ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դիմումի քննարկումը:
Այս տեղեկությունը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների վերաբերյալ դատավարության ժամանակ` հունվարի 31-ին Գագիկ Պողոսյանը, առանց որևէ օրինական հիմքի, Տիգրան Առաքելյանին հեռացրել էր դատարանի դահլիճից` միայն այն պատճառով, որ քաղբանտարկյալը հայտարարել էր, թե քրեական գործն ի սկզբանե շինծու է: Դահլիճից նրան հեռացնելուց հետո դատավորը նրան արգելել էր մասնակցել երեք դատական նիստի: Ընդդեմ դատարանի այս ապօրինի որոշման` փաստաբան Վահե Գրիգորյանը դիմել էր Սահմանադրական դատարան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին