«Հայկական Ժամանակ». Նեմեցը բերդում իրա տղերքին լավ էլ նայում ա
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկհց «Հարսնաքարի» գործով դատավարությունը, որն անցավ լարված մթնոլորտում և մեծ թվով ոստիկանների աչալուրջ ներկայությամբ: Դահլիճում ներկա էին երկու տասնյակից ավելի ոստիկաններ, որոնց մի մասը կանգնած էր ամբաստանյալների կողքին, մյուս մասը' ամբաստանյալների և դահլիճում հավաքված քաղաքացիների միջև: Եվս մեկ տասնյակ քաղաքացիական hագուստով ոստիկաններ նստել էին դահլիճի նստարանների առաջին շարքում:
«ՀԺ»–ն գրում է նաև, որ ամբաստանյալները նկատելի խնամված տեսք ունեին, բոլորովին նման չէին այնպիսի անձանց, որոնք երկու ամիս կալանավայրում էին անցկացրել: Դահլիճում հավաքվածները նույնիսկ դառնորեն կատակում էին. «Նեմեցը բերդում իրա տղերքին լավ էլ նայում ա»: Նիստին ներկա քաղաքացիները ամոթանք էին տալիս ամբաստանյալների պաշտպաններին, անվանելով նրանց մարդասպանների փաստաբաններ, նրանք էլ կոչ էին անում պահպանել անմեղության կանխավարկածը' նշելով, որ իրենց պաշտպանյալների մեղքը դեռ ապացուցված չէ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին