«Առավոտ». Արմատական ընդդիմություն անվանումը կորցրել է իր իմաստը. Տիգրան Խզմալյան
Հայկական Մամուլ
«Արմատական ընդդիմություն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը», - «Ա1+»-ին այս մասին ասել էին մարտի 1-ի զոհերի հարազատները: Կիսո՞ւմ է այս տեսակետը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Առավոտ»-ի հետ զրույցում նա ասաց. «Մեր երկրում ընդդիմությունը, առավել ես արմատական ընդդիմություն անվանումը կորցրել է իր իմաստը, որովհետև երկրի վարչախումբը իր վրա է վերցրել ընդդիմության ֆունկցիաները: Եվ Սերժ Սարգսյանը հիմա ոչ միայն հանրապետության, շախմատային ֆեդերացիայի, այլե կարծես թե ընդդիմության ղեկավարն է: Երկրում մնացել է իշխանության հետ համագործակցող մի խումբ, որոնք իներցիայով իրենց անվանում են ընդդիմություն: Քնեցնել, թե չքնեցնել' ինձ համար հարց չէ, պարզ է, որ և’ մարտի 1-ը, և’ հոկտեմբերի 27-ը, և’ Վահեի գործը պետք է քնեցնեն, խուսափեն պատասխանատվությունից»: Տիգրան Խզմալյանը հավելեց, որ ընդդիմությունը, այդ թվում' նաև ՀԱԿ-ը, վարչակազմի համակարգի մաս է կազմել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին