Շարունակվում է «Երեւանյան էտյուդներ» լուսանկարչական մրցույթը
Գիտություն և ՄշակույթՄոտ մեկ ամսից ավելի է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպել է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթը:
Ինչպես տեղեկացնում են թանգարանից, այս ընթացքում մրցույթի հայտ են ներկայացրել հինգ տասնյակից ավել լուսանկարիչներ Հայաստանից, ինչպես նաեւ արտերկրից՝ Ֆրանսիա, Ռուսաստան եւ Վրաստան։
Մասնակիցները անհատական լուսանկարներից զատ ներկայացրել են նաեւ լուսանկարչական շարքեր, որոնք ներկայացնում են մեր սիրելի քաղաքը՝ Երեւանը, այնտեղ ապրող մարդկանց , հուշակոթողները։
Մրցույթի շրջանակում մասնակիցներին հնարավորություն է տրվել ներկայացնելու Architectural photography եւ Street photography ժանրերում արված հեղինակային լուսանկարները։
Ինչպես ավելի վաղ նշվել էր հայտատարության մեջ ժյուրիի քվերարկությամբ՝ առավելությունը կտրվի Երեւանյան տրամադրությունը փոխանցող լուսանկարներին։ Մրցույթի վերջնաժամկետն է՝ ս․թ ապրիլի 1-ը։ Միջոցառման հովանավորն է ՝ «Վեգա» խանութների ցանցը։
Մանրամասները՝ այստեղ