Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը բարդացնում է կառուցողական համագործակցությունը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Արտաքին Քաղաքական

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է խորհրդարանի Ալյընտրանքային ժողովրդավարական բարեփոխումներ (ADR) խմբակցության ղեկավար Ֆերնան Կարթայզերի հարցերին, որոնք վերաբերում են հրադադարից հետո ԼՂ ապագայի շուրջ պահպանվող անորոշությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պատասխանները.

Հարց. Ո՞րն է ԵՄ մոտեցումն Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրային իրավունքի դիտանկյունից, վերջնական ճանաչումը, ի՞նչ եք կարծում։

Պատասխան. ԵՄ-ն հույս ունի, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով գտնել տևական լուծում, որը կսահմանի ԼՂ իրավական կարգավիճակը բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այս առումով, ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի ջանքերին։

Հարց. Ինչպե՞ս է Լյուքսեմբուրգը գնահատում ԵԽԽՎ հունվարի 25-ի թիվ 2357 բանաձևի պահանջների հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները, արդյո՞ք կառավարությունը կարծում է, որ կողմերը կատարել են բանաձևի բոլոր դրույթները, եթե ոչ՝ որտե՞ղ է Լյուքսեմբուրգը տեսնում մոտեցումների տարբերություն, մասնավորապես, բանաձևի հետևյալ ձևակերպումներում. «հրաժարվել իրավիճակը սրող հայտարարություններից, որոնք կարող են արգելափակել քաղաքական երկխոսությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ ստանձնած հումանիտար պարտավորությունների կատարումը՝ բոլոր գերիների և այլ պահվող անձանց և զոհերի մարմինների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանում, սրբավայրերի պղծման, մասնավոր սեփականության ոչնչացման և կատարված ռազմական հանցագործությունների հարցերով անկախ հետաքննության իրականացում՝ ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»։ 

Պատասխան. Գերիների փոխանակման հարցը հրադադարի հայտարարության այն կետերից է, որն ամենախնդրահարույցն է մինչ օրս։ Հայաստանը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր անձանց, սակայն մեծ թվով հայ ռազմագերիներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ Երկու երկրների միջև ագրեսիվ հռետորաբանությունը, որը հատկապես շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։ Տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանումը կողմերի համար նույնպես շարունակում է մնալ վիճելի հարցերից մեկը։

Հարց. Ադրբեջանը նախկինում բազմիցս քննադատել է ԵՄ-ին և անդամ երկրներին։ Այդ երկրի ԱԳ նախարարությունը, մասնավորապես, հունվարի 31-ին, հայտարարություն է տարածել՝ ԵՄ մոտեցումները որակելով միակողմանի և երկակի ստանդարտների վրա հիմնված, որը կարող է փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ Իլհամ Ալիևը 2020թ. դեկտեմբերի 24-ին դիմելով ֆրանսիացի, բելգիացի և հոլանդացի քաղաքական գործիչներին, նրանց անվանել է երկերեսանիներ, կոչ անելով՝ բացել աչքերը և նայել իրականությանը։ Ալիևը նաև ասել է. «Թո՛ղ այդ բանաձևերն անեծք լինեն ձեզ համար»։ Ինչպիսի՞ հետևանքներ են ունեցել այդ հայտարարությունները Լյուքսեմբուրգ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Հաշվի առնելով այս իրողությունները և անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպումը՝ որքանո՞վ է պատեհ ունենալ այդպիսի համագործակցություն Ադրբեջանի հետ՝ ներառյալ ԱլԳ չևաչափում։

Պատասխան. Ադրբեջանը ԵՄ հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության մասնակից է, որը հնարավորություն է տալիս ԵՄ և անդամ երկրներին ներգրավվել ո՛չ միայն կառուցողական, այլև՝ քննադատական երկխոսության մեջ Ադրբեջանի հետ։ Այս կերպ ԵՄ-ն կարող է կարևոր դերակատար դառնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքը և մարդու իրավունքները հարգելու համատեքստում։

Հարց. 2020թ. նոյեմբերի 19-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարություն արեց ԼՂ իրավիճակի վերաբերյալ։ Լյուքսեմբուրգի կառավարությունը դրանից ի վեր տեսե՞լ է կոնկրետ զարգացումներ տարածաշրջանում ԵՄ պահանջների առումով։ Եթե ոչ, ինչպիսի՞ խնդիրներ կան և ո՞վ է պատասխանատու դրանց համար։

Պատասխան. Հրադադարի ռեժիմը նոյեմբերի 10-ի հայտարարությունից ի վեր պահպանվում է մինչ օրս՝ բացառությամբ որոշ միջադեպերի, այնուամենայնիվ, ագրեսիվ հռետորաբանությունը չի վերացել և գերիների փոխանակման հարցը փակուղում է։ Չի անցկացվել նաև ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ ծանր, միջազգային կազմակերպությունների մուտքը տարածաշրջան արգելափակվում է Ադրբեջանի կողմից, դեռևս չկան նախանշաններ հակամարտության տևական լուծման համար։

Հարց. Պատրաստվու՞մ է արդյոք ԵՄ-ն օժանդակություն տրամադրել տարածաշրջանի բնակչությանը՝ կանխելու համար հումանիտար աղետն Արցախում։

Պատասխան. ԵՄ-ն հումանիտար աջակցություն ցուցաբերել է տարածաշրջանին ներկայիս ճգնաժամի օրերից, որը կազմել է 6.9 միլիոն եվրո։

Հարց. ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և ԵՄ նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ազդեցություն ունեցե՞լ են այդ երկրի նկատմամբ եվրոպական վիզային քաղաքականության վրա, հատկապես՝ ադրբեջանական դիվանագիտական անձնագիր կրողների համար։

Պատասխան. Վիզային քաղաքականությունը կարգավորվում է Ադրբեջանի հետ 2014թ. կնքված վեզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերով, և այդ առումով ոչինչ չի փոխվել։

Հարց. Լյուքսեմբուրգը սատարու՞մ է ԵԱՀԿ կողմից ԼՂ-ում դիտորդներ տեղակայելու հնարավորությանը։ Կարո՞ղ է ԵԱՀԿ-ն դերակատարություն ունենալ տարածաշրջանում ռազմական հանցագործությունների հետաքննության գործընթացում։ 

Պատասխան. ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայումը հնարավոր է բոլոր կողմերի համաձայնությամբ այդպիսի դիմում ստանալու պարագայում։ Լյուքսեմբուրգն աջակցում է այդ առաջարկին և, սկզբունքորեն, ԵԱՀԿ ջանքերին։ ԵԱՀԿ գործառույթը հակամարտությունների կանխարգելումը և դրանց լուծումն է։ Այն չունի որևէ գործիքակազմ՝ զբաղվելու ռազմական հանցագործությունների հետաքննությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված