Հակամահմեդական աղմկահարույց ֆիլմը կցուցադրվի Բեռլինում
Աշխարհ
Գերմանիայում աջակողմյան խմբակցությանը հարողները ցանկանում են Մուհամմեդ մարգարեի մասին նկարահանված և մահմեդական աշխարհում սուր քննադատության արժանացած աղմկահարույց ֆիլմը ցուցադրել Բեռլինում: Դրա մասին հայտարարել են շարժման անդմաները իրենց ինտերնետ կայք-էջերում, սակայն առանց ցուցադրման վայրն ու ժամկը կոնկրետ նշելու:
Նշենք, որ ֆիլմը, որում Մուհամմեդը որպես մարդասպան, մանկապիղծ և կնամոլ կերպար է ներկայացված, իսլամական աշխարհում բռնության ալիք առաջ բերեց: Լիբիայում սպանվեց ԱՄՆ-ի դեսպանն ու երեք այլ ամերիկացիներ:
«Աջակողմյանների այդ նախագիծը մեզ հայտնի է, մենք կուսումնասիրենք իրավիճակը և կորոշենք մեր հետագա քայլերը»,- ասել է Բեռլինի ոստիկանության մամլո խոսնակը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ