Տեղի ունեցավ «Բազե-2012» հավաքին նվիրված ֆիլմի շնորհանդեսը
Հայաստան
Սեպտեմբերի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ 10-ամյա «Բազե» երիտասարդական հավաքին նվիրված «7 օր ամռանը» ֆիլմի շնորհանդեսը։ Այն նկարահանվել է «Բազե-2012» հավաքի ընթացքում և մասնակիցների աչքերով ներկայացնում է հավաքի խնդիրները, նպատակները և այն ձեռքբերումները, որոնք ունենում են երիտասարդները՝ մասնակցելով «Բազե» հավաքներին։ Ֆիլմի տևողությունը 30 րոպե է, ռեժիսորն է Վահե Սուքիասյանը։
Ֆիլմի դիտմանը ներկա էին «Բազե-2012»-ի մասնակիցները, հյուրեր։ Ցուցադրման ավարտին տեղի ունեցավ քննարկում։ Ռեժիսոր Վահե Սուքիասյանը ներկաներին տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններից հետո ֆիլմը ներկայացվելու է «Ոսկե ծիրան»կինոփառատոնին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի