Գյումրիում տիրող թշվառությունն ու բարձիթողի վիճակը (տեսանյութ)
Տեսանյութեր
Գյումրի քաղաքի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով այսօր քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկն են այցելել «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները:
Այցից հետո կազմակերպության աշխատակիցները պատրաստել են տեսանյութ, որի մասին ասել են. «Մեր այցելած տասնյակ ընտանիքներից միայն 4-ի մասին պատմող դրվագները նպատակահարմար համարեցինք ընդգրկել մեր տեսանյութում, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. տեսանյութում ցայտուն կերպով երևում է այն թշվառությունն ու բարձիթողի վիճակը, որը տիրում է Գյումրիում:
Տեսանյութի վերջում դպրոցը լքելու դրդապատճառների մասին պատմող պատանու դեմքը հասկանալի նկատառումներով որոշեցինք ծածկել»:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն