Աֆղանստանը արգելափակում է YouTube-ը հակաիսլամական ֆիլմի պատճառով
Աշխարհ
Աֆղանստանի իշխանությունները հրամայել են արգելափակել YouTube-ի հեռարձակումը, որպեսզի կանխեն բնակչության կողմից այնտեղ տեղադրված հակաիսլամական ֆիլմի դիտումը: Այդ մասին մասին հաղորդում է Reuters ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Կայքն արգելափակված կմնա անորոշ ժամկետով: Դեռևս սեպտեմբերի 12-ին Աֆղանստանը հայտարարել էր կայքի արգելափակման մասիրն, սակայն այդ պահին դա ժամանակավոր բնույթ էր կրում:
YouTube-ի ներկայացուցիչները հրաժարվել են հեռացնել ֆիլմն իրենց կայքից, սակայն արգելափակել են նրա հասանելիությունը Եգիպտոսի և Լիբիայի տարածքում:
Սեպտեմբերի 13-ին Associated Press-ի լրագրողները հայտարարել էին այն մասին, որ «Իսլամի անմեղությունը» ֆիլմի ռեժիսորի անձը հորինված է: Ֆիլմում նկարահանված դերասանները հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել ֆիլմի հակաիսլամական բնույթի մասին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ