2,5 հազար տարի անց Դիոնիսիոսի թատրոնը կրկին կգործի
Աշխարհ
Աշխարհի ամենահին թատրոններից մեկը՝ Դիոնիսիոսի թատրոնը` կառուցված մ.թ.ա. 6-րդ դարում, 2.500 տարի դադարից հետո կսկսի գործել:
Սեպտեմբերի 22-ին հնագույն թատրոնի բեմում կներկայացվի «Մենախոսություն» ներկայացումը, որը կազմված է հին հունական ողբերգություններից հատվածերի ընթերցումից: Այս մասին հայտնում է correspondent.net-ը:
Ըստ կենտրոնական ճարտարապետական խորհրդի պահանջի՝ հանդիսատեսի թիվը սահմանափակ է լինելու՝ մինչև 500 մարդ: Բայց կազմակերպիչներն ասում են, որ մեկժամանոց համերգ լսել կկարողանան նաև Դիոնիսիոս թատրոնի մոտակայքում գտնվող անցորդները:
Հնագիտական տարածք կարող են մուտք գործել միայն նրանք, ում կհաջողվի տոմս ձեռք բերել:
Ավելացնենք, որ Դիոնիսիոսի թատրոնը աշխարհի ամենահին թատրոններից մեկն է: Այն կառուցվել է մ.թ.ա 6-րդ դարում և տեղավորել է գրեթե 15.000 հանդիսատես: 2009 թվականից թատրոնը վերականգնվում է:
Իդեպ, հունական իշխանությունները վերջնական վերանորոգումից հետո չեն նախատեսում թատրոնն օգտագործել ըստ իր նշանակության:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ