Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն 

Փաշինյանի ռևերանսները Թուրքիային. Հայաստանը կհրաժարվի՞ Հայ Դատից

Վերլուծական

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ ակտից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ավելի ու ավելի համառորեն են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, տվյալ հարցի վերաբերյալ որպես ընդդիմադիր պատգամավոր արտահայտել է բավական հետաքրքիր տեսակետ:

Դիցուք՝ 2010 թվականին Փաշինյանին պատկանող թերթը ուշագրավ հոդված էր տպել՝ «Մտքերի թուրքական ընթացք» վերնագրով: Ցիտենք մի հատված. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա: Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնվի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն»: 

2013թ. պատգամավոր Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀ բյուջետային ուղերձում հայ-թուրքական հարաբերությունների մասին նշումը բացակայում է, եւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը ճանաչում է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում ու ընդունում, որ իրականացան այն գնահատականները, թե հայ-թուրքական արձանագրությունները վիժեցնելու են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Որպես ապացույց` Փաշինյանը հիշատակել էր այն փաստը, որ առաջին անգամն է, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանության հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի դառնում: 


Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, մեղմ ասած, քննադատորեն էր մոտենում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը: Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի հայացքները կտրուկ փոխվեցին նաև այս հարցում: Պաշտոնը ստանձնելու հաջորդ իսկ օրը ՝ մայիսի 10-ին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Սակայն, իրականում Փաշինյանը այնքան էլ անկեղծ չէր, քանի որ հարաբերությունների հաստատումը այսօր ակնհայտորեն իր մեջ պայման է ներառում և այդ պայմանը՝ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է: Ընդ որում, այս ուղղությամբ Փաշինյանը և թիմը սկսել են աշխատել  իշխանության գալուց անմիջապես հետո: Դիցուք՝ շուրջ երեք տարիների ընթացքում պետական մակարդակով ոչինչ չի արվել ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Ջանքերը, որոնք գործադրվել են, գործադրվել են Սփյուռքի հայկական կառույցների կողմից: Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը ու թիմը սկանդալ սարքեցին ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ: Իր նշանակությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակության համազգային գիտական կենտրոն է, այլև մեր հավաքական ապրումների, հիշատակների, արժանապատվության և ազգային-քաղաքական իրավունքների պահպանման, պաշտպանության խորհրդանշան և կենտրոն միաժամանակ: 2018 թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հարություն Մարությանի նշանակմամբ կառույցում սկսվեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են: 2019 թ. տնօրենը հանդես էր եկել հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ: 2020 թ. փետրվարին  ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացված տնօրենի առաջարկի համաձայն՝ հիմնական ֆոնդում գրանցված նյութերը (հիմնականում՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանվում են հիմնական ֆոնդից և ընդգրկվում նոր ձևավորվող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրավական կարգավիճակը: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմության մեջ չգրանցված գործընթաց էր, որի իրական նպատակները այն ժամանակ հասկանալի չէին: Դրան հաջորդեց՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին հիմնական կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամոթալի փորձը: Եթե գումարենք դրան այն հանգամանքը, որ «Իմ քայլի» և ոչ մի պատգամավոր այս տարիների ընթացքում միջազգային կառույցներում չի շոշափել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, իսկ բազմաթիվ մերձիշխանական ՀԿ-ների կողմից տարբել է հաշտվողական և խաղաղության նախապատրաստման հուժկու քարոզ, ամեն բան ընկնում է իր տեղը: Պատերազմից հետո Փաշինյանը փորձում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը քողարկել մշուշոտ տնտեսական շահերով: Պատերազմից հետո Փաշինյանի թիմակիցներից Անդրանիկ Քոչարյանը առնվազն երկու անգամ խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Որոշ տեղեկությունների համաձայն` Փաշինյանը ԱԳ ղեկավարին նույնիսկ արգելել է սուր քննադատության ենթարկել Թուրքիային: 

Չի կարելի բացառել նաև, որ այսօր ՀՀ և Թուրքիայի իշխանությունների միջև ընթանում են ստվերային բանակցություններ: Այդ բանակցությունները կարող են ընթանալ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հարցի շուրջ, կարող է քննարկվել նաև Թուրքիայի հետ սահմանների բացման հնարավորությունը, որը թուրքական կողմից, միանշանակ, հստակ նախապայմաններ է ներառելու՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, մաքսային համակարգի անվերապահ թուլացում, որպեսզի թուրքական կապիտալն անխոչընդոտ հոսի դեպի Հայաստան և այլն:

Թեզը, որը այսօր մեծ ինտենսիվությամբ կիրառում են նաև հայաստանյան իշխանությունները, թե սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ Հայաստանն ակտիվ զարգացում կգրանցի ոչ այլ ինչ է, քան տիպիկ թուրքական թեզ, որ մեզ ստիպում է անվերապահ կերպով բացվել տնտեսական և, մեծ հաշվով, անվտանգային աշխարհաքաղաքական հարթակում: Ցավոք սրտի, օրվա իշխանությունները, մեղմ ասած, չեն հասկանում դրանից բխած վտանգներն ու հնարավոր սպառնալիքները, իսկ գուցե հասկանում են, սակայն, առաջնորդվում են բացառապես «տնտեսական շահով»...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)
Ամենադիտված