Վրեժ Կիրակոսյանն ընտրվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գիտություն և ՄշակույթՎրեժ Կիրակոսյանն ընտրվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր տեղի ունեցած Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում հաղթել է Վրեժ Կիրակոսյանը ով փակ , գաղտնի քվեարկությա արդյունքում ստացել է կառավարման խորհրդի կեսից ավելի կողմ ձայները և ճանաչվել հաղթող։
Մրցույթին մասնակցում էին Վրեժ Կիրակոսյանը և Արամ Սարգսյանը ։ Շնորհավորում ենք նորընտիր տնօրենին, մաղթում հաջողություններ։ Վստահ ենք, որ կծառայի ի բարօրություն քոլեջի, հայրենի մշակույթի զարգացմանը, քանզի նրա ավանդը մեծ է մշակութային կրթության ոլորտում»,- ասված է հրապարակման մեջ։